|
| Վարչական իրավախախտումներ |
Այս էջում ներկայացնում ենք վարչական իրավախախտումները եւ պատժամիջոցները Վարչական իրավախախտումների մասին ՀՀ Օրենսգրքի համաձայն |
| Նկարագրությունը վերաբերվում է վարչական իրավախախտումներին հետեւյալ ոլորտներում |
- Հարկային օրենսդրություն
- Աշխատանքային օրենսդրություն
- Ձեռնարկատիրություն եւ առեւտուր
- Հաշվապահական հաշվառում
- Սոցիալական քարտերի կիրառում
|
ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐԿԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐԵԼԸ
Հարկերը եւ պարտադիր uոցիալական ապահովագրության վճարումները սահմանված ժամկետներում չվճարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵUՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ UԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՉԿԱՆԳՆԵԼԸ
Հարկային տեuչության մարմիններում սահմանված ժամկետում հաշվառման չկանգնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տաuնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱUԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵUՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ UԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉՀԱՅՏՆԵԼԸ
Պետական լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության, անհատ ձեռներեցի գրանցման կամ լիցենզավորման կամ դրանց հետ կապված համապատաuխան փոփոխությունների մաuին տվյալները հարկային տեuչության մարմիններ սահմանված ժամկետում չհայտնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տաuնապատիկից մինչեւ տասնհինգապատիկի չափով: |
|
|
|