|
| Հարց ու պատասխան |
|
03.10.2008
- Հարց:
Կազմակերպության դրամարկղից տրված կանխիկ գումարով հաշվետու անձը կատարում է վճարում բանկային համակարգի միջոցով` ձեռքբերված ապրանքի դիմաց: Համարվում է արդյոք վճարումը անկանխիկ:
- Հարց:
Համաձայն գրանցամատյանների մասին որոշման, գրանցամատյանը պետք է լրացնել 3 ամսվա ընթացքում, ու միաժամանակ ուժը կորցրած ճանաչել հրամանագրքի վարման մասին 2002 դեկտեմբեր 13-ի Ն2034 որոշումը: Հարց: 3 ամսվա ընթացքում որ օրը երբ, գրանցվում է գրանցամատյանը, արդյո՞ք այդ օրվա դրությամբ պետք է դադարացնել հրամանագրքի վարումը:
Պատասխան: "Աշխատանքային պայմանագրի գրանցման կարգը, գրանցամատյանի ձեւը, դրա վարման ու պահպամնան կարգը սահմանելու եւ ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 2034-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին" ՀՀ Կառավարության թիվ 875-Ն որոշումը հրապարակվել է 2006թ. հուլիսի 12-ին եւ ուժի մեջ է մտել 2006թ. հուլիսի 22-ին: Այդ օրվանից պայմանագրերի գրանցամատյանում 3 ամսվա ընթացքում (մինչեւ 22.10.2006թ.) պետք է գրանցվեն են այդ օրվա դրությամբ գործող բոլոր պայմանագրերը, իսկ նոր պայմանագիր կնքելու, կամ գործող պայմանագիրը լուծելու դեպքում գրանցամատյանում համապատասխան գրանցումը պետք է կատարվի նույն օրը: Նույն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի "Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրքը վարելու եւ պահպանելու կարգը հաստատելու մասին" N2034-Ն որոշումը: Դա նշանակում է, որ սկսած հուլիսի 22-ից հրամանագրքի վարման անհրաժեշտություն չկա:Հարկ ենք համարում նշել նաեւ, որ սկսած 2006թ. հոկտեմբերի 22-ից բոլոր պայմանագրերը պետք է գրանցված լինեն գրանցամատյանում: |
|
|
|
|