|
| Հարց ու պատասխան |
|
03.10.08
- Հարց:
Հարկային տեսչությունը հրաժարվել է ընդունել փոստով ուղարկված հարկային հաշվետվությունները` "ներկայանալ անձամբ" գրառումով: Իրավասու են արդյոք հարկային տեսչության գործողությունները:
- Հարց:
Հայտեր եւ անհատական հաշվետվություններ ներկայացնելիս սոցիալական ապահովա•րության պետական հիմնադրամի աշխատակիցները պահանջում են փաստաթղթերը ներկայացնել նաեւ էլեկտրոնային ձեւով եւ տրամադրում են էլեկտրոնային կրիչներ համապատասխան ձեւաթղթերով:
Բացի այդ վերջիններս պնդում են, որ մինչեւ 2006թ. դեկտեմբերի մեկը մենք պարտավոր ենք հիմնադրամ ներկայացնել աշխատողների ստաժի վերաբերյալ հաշվետվություն:
Որքանով են օրինական հիմնադրամի աշխատակիցների պահանջները:
Պատասխան: ՀՀ Կառավարության N938 որոշման մեջ տեղի են ունեցել փոփոխություններ, համաձայն որոնց ապահովագրական ստաժի վերաբերյալ տվյալները հիմնադրամ պետք է ներկայացվեն մինչեւ 2007 թվականի հուլիսի 1-ը, ընդ որում որոշման մեջ նշվում է նաեւ, որ ժամկետները պետք է համաձայնեցված լինեն տարածքային կենտրոնի հետ, այսինքն հիմնադրամի տարածքային կենտրոնը իրավասություն չունի միակողմանի, առանց գործատուի հետ համաձայնեցնելու սահմանափակի վերջինիս իրավունքները` պահանջելով ավելի շուտ ներկայացնել ձեւաթղթերը:
Ինչ վերաբերվում է Էլեկտրոնային տարբերակով անհատական տվյալները ներկայացնելու պահանջին, ապա այդ պահանջը տարածվում է միայն այն գործատուների վրա, որոնց աշխատողների թվաքանակը գերազանցում է 100-ը:
Դուք պետք է որոշեք, հեշտացնել հիմնադրամի աշխատակիցների աշխատանքը, թե ոչ, եթե Ձեր աշխատողների թվաքանակը պակաս է 100-ից, հաշվի առնելով այն համգամանքը, որ առաջին իսկ հնարավորության դեպքում, եթե Դուք ուշացրել եք հայտը կամ հաշվետվությունը թեկուզ մեկ օրով, հիմնադրամի աշխատակիցները չեն հապաղել ենթարկել Ձեզ վարչական տուգանքի: |
|
|
|
|