|
| Բլոգեր |
| [ all blogs | all bloggers | create blog ] |
| |
Արտոնություններ -2009 (14.01.09)
[
490 դիտում |
1 մեկնաբանություն | ստեղծել է
Thoreau ]
2009-ից արտոնություն է սահմանվել միայն ԱԱՀ-ի գծով: Որն են դրա դրդապատճառները: Եթե կառավարությունը դրել է նպատակ հարկային բեռը թեթեւացնելու, ապա այդ բեռը թեթեւանում է միայն ապրանքներ եւ ծառայություններ մասանվոր անձանց իրացնող հարկ վճարողների համար:
Ստվերից դուրս բերելու համար կառավարությունը պետք է ստեղծի գրավիչ պայմաններ բիզնեսի համար նրան այդ քայլին դրդելու: Որովհետեւ փոքր եւ միջին գործարարները, ոչ լավ կյանքից են գնացել ստվեր, նրանց այնտեղ է ուղարկել ոչ թե ագահությունը, այլ պետության կողմից ոչ թափանցիկ եւ անարդար խաղի կանոնները, փաստաթղթավորման ահռելի պահանջները, որոնց կատարելը դարձել է գրե թե անհնար:
Իսկ ինչ վերաբերվում է ստվերի մնացած մասին, որը առաջնորդվում է զուտ ագահության սկզբունքներով, ապա այն այնքան հայտնի եւ թափանցիկ է, որ նրա դեմ պայքարի համար պետք չէ հայտարարել հատուկ ՙբարեփոխումների ծրագրեր՚, ՙվստահության մթնոլորտներ՚ ՙվարչարարության կատարելագործումներ՚, այլ պետք ընդամենը կատարել օրենքով սահմանված պարտավորությունները:
Իսկ եթե նպատակը փոքր եւ միջին գործարարների համար հաշվապահական հաշվառման եւ փաստաթղթավորման հարցերը պարզեցնելն ու հեշտացնելն է,ապա նույնպես անհասկանալի է: Որովհետեւ շահութահարկի գծով հաշվառումը մի քանի անգամ բարդ ու աշխատատար է ԱԱՀ-ի գծով հաշվառումից:
|
|
| |
| Դուք պետք է նախ մուտք գործեք համակարգ, որպեսզի կարողանաք թողնել հաղորդագրություն! |
| << հետ |
| գնալ վերև |
|
|
|