|
| Բլոգեր |
| [ all blogs | all bloggers | create blog ] |
| |
Գները/վարկերը տարադրամով (04.03.09)
[
907 դիտում |
10 մեկնաբանություն | ստեղծել է
V--- ]
“Արժույթային կարգավորման եւ վերահսկողության մասին” Օրենքը, 2005-ից սկսած արգելեց ապրանքների եւ ծառայությունների գնանշումները արտարժույթով: Այդ փաստը նպաստեց ՀՀ դրամի արժեվորման գործընթացին: Այժմ, երբ դոլարի փոխարժեքը կտրուկ աճ է ապրում, ընկերությունները չեն համարձակվում ոչ միայն երկարաժամկետ պայմանագրեր կնքել, այլ նույնիսկ միանգամյա մատակարարման գործարքներից են խուսափում:
Անհրաժեշտ է, որ փոփոխություն կատարվի արժույթային կարգավորման եւ վերահսկողության մասին օրենքում, թույլ տալով գները սահմանել տարադրամով (վճարումը դրամով օրվա փոխարժեքով), վարկերը տրամադրել տարադրամով: Դա կնպաստի ձեռներեցների ակտիվությանը եւ վստահությանը, նրանք կփորձեն պայմանագրեր կնքեն եւ ներմուծեն ապրանքներ առանց փոխարժեքի տատանումներից վախենալու համապատասխանաբար կվճարեն հարկեր եւ այլն:
Չեմ կարծում, թե գաղտնիք է, որ հիմնական սպառումը Հայաստանում դա ներմուծված ապրանքն է: Պետք չէ համեմատվել Գերմանիայի կամ Ճապոնիայի հետ, որոնց տնտեսության մեծ մասը կախված է արտահանումից:
Իսկ եթե մեր կառավարությունը դրամով գներ սահմանելով եւ ներմուծումը սահմանափակելով ուզում է տեղական արտադրողներին օգնել եւ խրախուսել նրանց արտադրել ավտոմեքենաներ, բջջային հեռախոսներ, հեռուստացույցներ, ինքնաթիռներ, միջուկային ռեակտորներ եւ այլ համանման ապրաքներ, ապա կարելի միայն կառավարությանը հաջողություն ցանկանալ եւ տեղական բիզնեսի եւ բնակչության համար փնտրել այլ զբաղմունք եւ հավանաբար այլ երկրներում: |
|
| |
| Դուք պետք է նախ մուտք գործեք համակարգ, որպեսզի կարողանաք թողնել հաղորդագրություն! |
| << հետ |
| գնալ վերև |
|
|
|