Taxinfo
Տվեք Ձեր հարցը  
Ուղարկել ընկերներին  
Մականուն: 
Ծածկագիր: 
Գրանցվել
Ծածկագրի վերականգնում
 
Մեկնարկային էջ
Նորություններ
Օրենսդրական ակտեր
Հաշվետվություններ
Հարց ու պատասխան
Հաշվետվությունների օրացույց
Վարչական իրավախախտումներ
Կազմակերպությունների ստուգումներ
Աշխատանքային օրենսդրություն
Առևտուր և սպասարկում
Հարցումներ
Պետական մարմիններ
Բանկային հաշվեհամարներ
Խոշոր հարկատուներ
Աշխատատեղեր
Բլոգեր
Ինչու գրանցվել
Ինչպես օգտվել
Անհրաժեշտ ծրագրեր
Ռեզյումեներ

Ավելացնել ընտրյալի մեջ
Մեկնարկային էջ
Բլոգեր
[ all blogs | all bloggers | create blog ]
 
Decartes Արտոնությունների սահմանափակումներ (29.01.09) 
[ 283 դիտում |  0 մեկնաբանություն | ստեղծել է Decartes ]

Տրամաբանական պետք է լինի, որ արտոնություններից օգտվեն փոքր եւ, մասամբ, միջին բիզնեսի ներկայացուցիչները, քանի որ օրենսդրական փոփոխությունների փաթեթը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված փոքր ձեռնարկատիրական գործունեության ոլորտում հարկային օրենսդրության եւ վարչարարության կատարելագործմանն ուղղված միջոցառումներով:
Սակայն սահմանափակումներից մեկն է, որ հարկ վճարողը չզբաղվի գործունեությամբ, որի լիցենզիայի պետական տուրքը վճարը ավել է 100,000 դրամից:
Կարելի է բերել այդպիսի գործունեության տեսակների մի քանի օրինակ
• տվյալների հաղորդման եւ ինտերնետ հաuանելիության ծառայություններ
• ձայնային ծառայություններ
• մաքuային միջնորդական գործունեություն
• անշարժ գույքի գնահատում
Կառավարությունը որակում է այդ ոլորտները իբրեւ ոլորտներ, … որոնց բնորոշ չեն իրացման շրջանառության փոքր ծավալները…՚:
Դժվար է որակել այդ գործունեության տեսակները, որպես խոշոր բիզնեսին բնորոշ, սակայն դրանք, այն է ինտերնետ հեռախոսակապի տրանադրողները, մաքսային բրոքերները, աշխարժ գույքի գնահատողները չեն կարող օգտվել այդ արտոնություններից:
Բերենք մի քանի օրինակ որոնք ցույց կտան, որ այդ ոլորտները չունեն իրացման շրջանառության մեծ ծավալներ:
Դիտարկենք 58,350 հազ դրամ շրջանառությունը շաբաթական կտրվածքով: Շաբաթական շրջանառության շեմը կկազմի 1,120 հազ. դրամ: Օրական եկամուտը պետք է կազմի 225 հազ. դրամ:
Անշարժ գույքի գնահատման միջին արժեքն է 50 հազ.դրամ: Այսինքն միջինում գործակալությունը պետք է կատարի օրական 5 պատվեր, այն էլ ամեն օր, ամեն ամիս, տարին շարունակ:
Ձայնային ծառայությւոններ մատուցողները միջինում պետք է վաճառեն 8000 րոպե խոսելաժամանակ օրական, 365 օր տարվա ընթացքում:
Կարծում եմ բոլորին է պարզ, թե այդ ոլորտների ներկայացուցիչները, իրենց գերակշռող մասով, այդքան եկամտաբեր չեն:
Ես կողջունեմ նաեւ Ձեր օրինակները որպես մեկնաբանություն:
 
[ թողնել մեկնաբանություն ]
<< հետ
գնալ վերև