|
| Բլոգեր |
| [ all blogs | all bloggers | create blog ] |
| |
Պաշտպանեք ոչ միայն փոքր բիզնեսի զարգացման իրավունքը (24.11.08)
[
340 դիտում |
7 մեկնաբանություն | ստեղծել է
V--- ]
Մեր երկրում ոչ միայն փոքր եւ միջին բիզնեսը ունի պաշտպանված լինելու խնդիր: Խոշոր բիզնեսը ոչ պակաս է տուժում փաստաթղթային հաշվառման չափազանց մեծ բեռից: Անկախ այն հանգամանքից, թե նա ունի հինգ, թե հիսուն հաշվապահ: Դրա ամենավառ օրինակն է մանրածախ առեւտրի ոլորտի մեծ ընկերությունների գործունեության նկտմամաբ դրված օրենսդրական պահաջները:
Խոսքը 1997 թ ներդրված եւ արդեն անախրոնիզմ դարձած, հանրահայտ 314 եւ 315 որոշումների պահանջներն են: Դրանց ընդունման պահին թվում էր թե դա ժամանակավոր լուծում է: Սակայն չկա ավելի մնայուն, բան քան ժամանակավորը: Կարծես թե չի անցել 11 տարի եւ չի զարգացել թե երկիրը, թե տեխնոլոգիաները: Ընկերությունները պարտավոր են ձեռքով լրացնել այդ գրքերը: Իսկ ստուգող մարմինների համար դա ամենասիրված նյութն է, ոչ միայն ՙսուրբ կովը՚, այլ նաեւ ՙկթու կովը՚:
Օրինակի համար դիտարկենք մեծ սուպերմարկետ: Ապրանքների տեսականին կկազմի ամենաքիչը 10000 անվանում: Վերցնենք թե այդ տեսականու ընդամենը 5% ամենօր նորացվում, այն է նոր խմբաքանակ մուտք արվում խանութ: Դա 500 անվանում է: Այսինքն խանութում պետք է գրանցվի ամեն օր 500 անվանում ապրանք. Դա կազմում է գրանցման գրքի 20էջ եւ կտեւի առնվազն 4-5 ժամ: Ավելին այդ գրանցումը պետք է արվի մինչեւ ապրանքի վաճառք հանելը: Լրացուցիչ աշխատակիցներ ներգրավելը չի օգնի, քանի որ գիրքը խանութում մեկն է եւ ինչպես ասում են եթե ինը կին էլ միանան, մեկ ամսում երեխա չեն ունենա:
Դուրս է գալիս, որ խանութը ունի երկու տարբերակ:
Առաջինը, դնել հարկային վարչարարության հարցերը որպես առաջնային իսկ բիզնեսի հարցերը մոռանալ, բոլոր ջանքերը ուղղել գրանցելու այդ ամբողջ տեսականին մինչեւ վաճառքի հանելը, օրինակ կանթնամթերքը առավոտյան ստանալուց հետո խանութը պետք է ծախսի 4-5 ժամ գրանցման պրոցեդուրաների վրա եւ միայն կեսօրից հետո վաճառել: Մի թե սոված երեխաները չեն հասկանա եւ չեն սպասի, չէ որ լուծվում են հարկավաքման հարցեր:
Երկրորդը ապրանքը անմիջապես հանել վաճառքի, ինչպես կանեին բոլոր ողջամիտ բիզնեսմենները ամբողջ քաղաքակիրթ աշխարհում, որին սիրում են դասել Հայաստանը, իսկ վարչարարական, ավելի ճիշտ բյուրոկրատական հարցերը, կլուծեն հետո: Եթե գրքերի գրանցումը պետք է խոչնտոդի ընկերությունների բնականոն աշխատանքին, ինչը այն անում է վերջին 11 տարիները, ապա վաղ է ինչ-որ այլ փոփոխություններ անել այս ոլորտում: Երկրորդ տարբերակի դեպքում ընկերությունները ամեն օր գործելու են ստուգման վտանգի տակ, ինչը նույնպես չի օգնելու նրանց բիզնեսին:
Ինչ կարելի է խոսել խանութների ցանցերի զարգացման մասին, որը տարբեր երկներում հանդիսացել է տնտեսական աճի գրավական եւ քաղաքակիրթ բիզնեսի անցնելու օրինակ: Իսկ եթե ինչ-որ մեկը կուզենա մատնացույց անել առկա առեւտրային ցանցերը եւ դրանց զարգացումը, չենք քննարկի կամ գնահատի դրանց աշխատանքի սկզբունքները կամ մեր նշած տարբերակներով աշխատել/չաշխատելը:
Թող մատնացույց անողը փորձի հերքել այստեղ բերված փաստերը եւ հաշվարկները: |
|
| |
Մեկնաբանում է Armo
Միանգամայն ճիշտ դիտարկում է, կարծում եմ` սկսված հարկային բարեփոխումները, մասնավորապես, օրենսդրական փոփոխությունները տանում են նրան, որ նշված գրքերը մեկընդմիշտ դուրս կգան շրջանառությունից, կամ գոնե լուրջ փոփոխությունների կենթարկվեն:
27.11.08 |
| |
Մեկնաբանում է erio9
Միանգամայն համամիտ եմ:
11.12.08 |
| |
Մեկնաբանում է JERM
Ինչու է օրինակ բերվում մանրածախ խանութը, իսկ մեծածախ առաքումները, երբ յուրաքանչյուր օր , այն էլ առավոտ ժամը 9-11-ին լրացվում է 300-500 հաշիվ ապրանքագիր, և հարկային վարչարարությունը, այսինքն այդ "կացնային դարի" գիրքը չխախտելու համար պետք է կանգնեցնես քո բիզնեսը և մատակարարումները: Միայն 2 աշխատող ենք պահում այն լրացնելու համար, որը ավարտում են ժամը 16-18-ին, երբ որ առաքիչը արդեն ցրել է իր ապրանքը և վերադարձել պահեստ: Դե արի ու 314 որոշում կատարի:
13.01.09 |
| |
Մեկնաբանում է HaykAsatryan
Պետք է հանել այդ գրքերը, դրանք բացի ամեն ինչից, նաև ահավոր անհարմար են լրացնելու համար: Միակ ճիշտ տարբերակը ՀԴՄ-ներ նկատմամբ ուժեղ հսկողությունն է - այդ դեպքում անիմաստ կլինեն բոլոր գրքերը ...
26.01.09 |
| |
Մեկնաբանում է ROB73
Միանգամայն համամիտ եմ:
05.06.09 |
| |
Մեկնաբանում է musheg
Միանգամայն համամիտ եմ, այն կոռուպցիայի հրաշալի գործիք է հարկային ծառայության ձեռքին ցանկացած պահի տեխնիկական պատճառներով գրքում չգրանցված ապրանք հայտնաբերելու համար:
05.07.09 |
| |
Մեկնաբանում է haykonik
Իսկ երբ 314 որոշումը սկսում են կիրառել շին. աշխատանքների համար և ամեն մի ստուգող փորձում է իր ձևով մեկնաբանել 28 հոդվածը, սկսվում է իսկական ճգնաժամը:
30.09.09 |
| |
| [ թողնել մեկնաբանություն ] |
| << հետ |
| գնալ վերև |
|
|
|