| [ all blogs | all bloggers | create blog ] |
| |
Գները/վարկերը տարադրամով (04.03.09)
[
907 դիտում |
10 մեկնաբանություն | ստեղծել է
V--- ]
“Արժույթային կարգավորման եւ վերահսկողության մասին” Օրենքը, 2005-ից սկսած արգելեց ապրանքների եւ ծառայությունների գնանշումները արտարժույթով: Այդ փաստը նպաստեց ՀՀ դրամի արժեվորման գործընթացին: Այժմ, երբ դոլարի փոխարժեքը կտրուկ աճ է ապրում, ընկերությունները չեն համարձակվում ոչ միայն երկարաժամկետ պայմանագրեր կնքել, այլ նույնիսկ միանգամյա մատակարարման գործարքներից են խուսափում:
Անհրաժեշտ է, որ փոփոխություն կատարվի արժույթային կարգավորման եւ վերահսկողության մասին օրենքում, թույլ տալով գները սահմանել տարադրամով (վճարումը դրամով օրվա փոխարժեքով), վարկերը տրամադրել տարադրամով: Դա կնպաստի ձեռներեցների ակտիվությանը եւ վստահությանը, նրանք կփորձեն պայմանագրեր կնքեն եւ ներմուծեն ապրանքներ առանց փոխարժեքի տատանումներից վախենալու համապատասխանաբար կվճարեն հարկեր եւ այլն:
Չեմ կարծում, թե գաղտնիք է, որ հիմնական սպառումը Հայաստանում դա ներմուծված ապրանքն է: Պետք չէ համեմատվել Գերմանիայի կամ Ճապոնիայի հետ, որոնց տնտեսության մեծ մասը կախված է արտահանումից:
Իսկ եթե մեր կառավարությունը դրամով գներ սահմանելով եւ ներմուծումը սահմանափակելով ուզում է տեղական արտադրողներին օգնել եւ խրախուսել նրանց արտադրել ավտոմեքենաներ, բջջային հեռախոսներ, հեռուստացույցներ, ինքնաթիռներ, միջուկային ռեակտորներ եւ այլ համանման ապրաքներ, ապա կարելի միայն կառավարությանը հաջողություն ցանկանալ եւ տեղական բիզնեսի եւ բնակչության համար փնտրել այլ զբաղմունք եւ հավանաբար այլ երկրներում: |
|
| |
Մեկնաբանում է ArmMel
Ուրեմն պետք է խոստովանել, որ ՀՀ կառավարությունը սխալվել է` փորձելով արժեվորել դրամը:
10.03.09 |
| |
Մեկնաբանում է Atlas
Պարզ է , որ այս նյութը ներմուծող գործարար է գրել` մի մարդ, ով մտածում է միայն սեփական շահի և գրպանի մասին. Եթե այդպիսի մարդիկ Հայաստանի Հանրապետությունից վերանան, ապա բոլորովին անհրաժեշտություն չի առաջանա փնրել "այլ զբաղմունք, այլ երկրներում"...
Զարմանալի է, որ այս անհեթետ նյութի հիման վրա Ձեր կայքում քվեարկություն է առաջարկված:
11.03.09 |
| |
Մեկնաբանում է V---
Ցանկանում եմ նշել, որ ոչ միայն ներմուծողն է մտածում իր գրապանի մասին: Տեղական արտադրողը նույնպես շահի համար է աշխատում:
Իսկ եթե նպատակը լինի վերացնել բոլոր ներմուծողներին Հայաստանից, ապա համոզված եք որ կապրենք մեր արտադրածով միայն: Պատրաստ եք հրաժարվել հեռուստացույցից, մեքենայից, հեռախոսից, ճանապարհորդել միայն ձիով, որովհետեւ բենզինը նույնպես ներմուծվող ապրանք է:Այդպիսի երկրներ կան, Հյուսիսային Կորեան օրինակ:
Անգամ ամենազարգացած երկրները ներմուծում են իրենք պահանջարկի 50% -ից ավելին, օրինակ ԱՄՆ, Մեծ Բրիտանիան եւ այլն:
Իսկ հիմա հոդվածի բուն իմաստի մասին: Խոսքը ներմուծողին խրահուսելը չէ: Բայց քանի որ տնտեսության մեծ մասը կազմում են նրանք, հարկերի մեծ մասը վճարում են նրանք, անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որ հնարավոր լինի ճգնաժամի ժամանակ ակտիվացնել բիզնեսը:Օրինակ տարադրամով պայմանագրեր կնքելու միջոցով, որը թույլ կտա սահմանել արդարացի գին, ոչ թե սահմանել դրամով գին հետագա մատակարարումների համար, ընդունելով բարձր փոխարժեք, այսպես ասած "զապասով":
12.03.09 |
| |
Մեկնաբանում է Atlas
Լավ է, որ ինքներդ եք խոստովանում այն մասին, որ միայն սեփական շահն է ձեզ հետաքրքրում: Սակայն, երբեմն անհրաժեշտ է ազգի ու ծողովրդի մասին մտածել և չառհամարել, ոտնահարել, ոչնչացնել, տրորել ազգային արժեքները, այդ թվում նաև ազգային արժույթը` Դ Ր Ա Մ Ը:.
միևնունն է` դուք ինձ չեք հասկանա...
14.03.09 |
| |
Մեկնաբանում է Tayson
Դե ուրեմն, ընկերներ, եկեք մեր բոլորի աշխատավարձերը ևս դոլլարով գնահատենք... այսինքն նախկին (մարտի 3-ից առաջ) դրամով աշխատավարձ x 380/310 բանաձևով
19.03.09 |
| |
Մեկնաբանում է Arsine
Ոչինչ չի խանգարում տնտեսավարող սուբյեկտին օրական փոփոխել դրամով արտահայտված գները` կախված արտարժույթի փոխանակման արժեքից, եթե ի վերջով վճարումը կատարվելու է դրամով: Պետության խորհրդանիշ հանդիսացող արժույթի օգտագործումը նաև այդ պետության քաղաքացի հանդիսացող գնորդներին, պատվիրատուներին կամ հաճախորդներին սպասարկելու մշակույթ է:
24.03.09 |
| |
Մեկնաբանում է harutyunyanvahe
Arsine - եթե դուք ծանոթ լինեիք պրակտիկ հաշվապահությանը, ապա կիմանայիք որ, օրինակ համաձայն ՀՀ գործող օրենքների, եթե ներմուծողն ունի խանութ եվ օրինակ, երբ անհրաժեշտ է փոխել օրինակ խանութի գները (կապ չունի թանկացնել թե էժանացնել), ամեն անգամ պետք է կատարել գույքագրում, տեսնել ստուգել մնացորդները, կատարել գրառումներ իրենց դարն ապրած գրքերում (որոնց գոյության փաստից անգամ 18-րդ դարի հոտ է գալիս):
08.04.09 |
| |
Մեկնաբանում է NINELA2007
Արժույթային կարգավորման և վերահսկողության մասին օրենքը վաղուց պետք է փոփոխվի, քանի որ այն խոչընդոտ է հանդիսանում ինչպես ցանկացած տիպի բիզնեսի զարգացմանը, այնպես էլ տուրիզմի զարգացմանը:
26.07.09 |
| |
Մեկնաբանում է URUT
Նախ 2 խոսք Ձեր մասին: Եթե դուք երբեւիցե Ձեր գումարը ներդրած լինեիք ինչ որ գործի մեջ՝ ակնկալելով, որ Դուք եւ շահույթ պետք է ստանաք, եւ պետք է վճարեք օրենքով սահմանված բոլոր հարկերը /ի միջի այլոց, ազգի մասին մտածելու ամենալավ ձեւերից մեկը հարկ վճարելն է՝ միայն այն ենթադրությամբ, որ հարկերը ծառայում են իրենց նպատակին/, եւ նաեւ պետք է ավելացնեք Ձեր ունեցած գումարը՝ հետագա գործունեությունը ընդյալնելու համար, ապա Ձեզ համար պարզ կլիներ, թե խոսքը ինչի մասին է գնում: Ակնհայտ է, որ քննարկման դրված օրենքը ենթակա է վերանայման: Մարտի 3-ից հետո տարվա սկզբում նույնիսկ մեր պետության անունից Պետական Գնումների գործակալության կողմից կնքված շատ պայմանագրեր վերակնքնվել են, քանի որ հասկանալի էր որ հունվարի դրամային գներով հնարավոր չեր լինի ապրանքների առաքումը մարտի 3-ից հետո: Ես համոզված եմ, որ մեր երկրում փոխարժեքը պետք է անփոփոխ պահել: Դրա շնորհիվ շատ հարցեր կստանան իրենց լուծումը, իսկ տարադրամի առք ու վաճառքի ամենաանազնիվ ՚բիզնեսը՚ իսպառ կվերանա մեր երկրից:
31.07.09 |
| |
Մեկնաբանում է abba
Կապված պրակտիկայի հետ` եթե ներմուծող կազմակերպություն է, ապա գնագոյացում տեղի է ունենում ներմուծման պահին, ոչ թե ամեն օր գույքագրում է կատարվում, ներմուծման օրվա կուրսով հաշվեք ինքնարժեք և որոշեք գինը: Իսկ ինչ վերաբերվում է վերոհիշյալ օրենքին ասեմ, որ դա շատ ճիշտ որոշում է և պետք է պահպանել այդ օրենքը որպիսի շուկան անարխիաի չվերածվի: Իսկ մարտի 3-ի կուրսի կտրուկ փոփոխությունը ԿԲ-ի մեղքն է, որը փորձում էր ամեն կերպ կուրսը կայուն պահել, ոչ թե ինչպես մյուս երկրներում կուրսը փոփոխեր աստիճանաբար: Այնպես որ ես դեմ եմ այդպիսի "հետաքրքիր" մտքերի առաջադրմանը:
24.08.09 |
| |
| [ թողնել մեկնաբանություն ] |
| << հետ |
| գնալ վերև |
|